Գրիգոր Տաթևացի

         

ԲԵՌՆԵԼ...

ԳԻՐՔ ՀԱՐՑՄԱՆՑ (2023թ.)

2023 թվականին Երուսաղեմում «Սրբոց Յակոբեանց» տպարանի կողմից վերահրատարակվել է Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ը:

Շուրջ երկու տասնամյակում ﬕայն ավարտին հասցված այս շարադրանքում հայ եկեղեցու ﬔծ նվիրյալը կատարել է անհավանական հսկայածավալ, այսօր արդեն կոթողային համարվող աշխատանք՝ ի ﬕ բերելով Աստվածաշնչի հայտնի բոլոր ﬔկնությունները, վերլուծելով դավանաբանական վեճերն ու դրանց դրդապատճառները, և որ աﬔնակարևորն է` ապացուցելով հայոց եկեղեցու ընթացքի ճշմարիտ լինելը:

Գիրքը նախատեսված է աստվածաբանության, բանասիրության, հայագիտության մասնագետների, ինչպես նաև հասարակության լայն խավերի համար:

ԲԵՌՆԵԼ...

ԳԻՐՔ ՀԱՐՑՄԱՆՑ (2020թ.)

Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ը (1397 թվական) Ս.Գրքի երբևիցե գրված աﬔնահամակողմանի ﬔկնությունն է: Այն շուրջ 300 տարի անց ﬕայն` 1729 թվականին լույս ընծայվեց Կ.Պոլսում, և շուրջ 300 տարի անց էլ հրատարակվում է նրա աշխարհաբար թարգմանությունը:

Շուրջ երկու տասնամյակում ﬕայն ավարտին հասցված այս շարադրանքում հայ եկեղեցու ﬔծ նվիրյալը կատարել է անհավանական հսկայածավալ, այսօր արդեն կոթողային համարվող աշխատանք՝ ի ﬕ բերելով Աստվածաշնչի հայտնի բոլոր ﬔկնությունները, վերլուծելով դավանաբանական վեճերն ու դրանց դրդապատճառները, և որ աﬔնակարևորն է` ապացուցելով հայոց եկեղեցու ընթացքի ճշմարիտ լինելը:

Գիրքը նախատեսված է աստվածաբանության, բանասիրության, հայագիտության մասնագետների, ինչպես նաև հասարակության լայն խավերի համար:

1-ԻՆ ՀԱՏՈՐ

2-ՐԴ ՀԱՏՈՐ

3-ՐԴ ՀԱՏՈՐ

4-ՐԴ ՀԱՏՈՐ

ՀԱՄԱԲԱՐԲԱՌ (2011-2013թ.)

Բոլոր նրանք, ովքեր որևէ առիթով գրել են Տաթևացու մասին, հատկապես նրա ժամանակակիցները, հիշում են նրան բազմապիսի մեծարող մակդիրներով. քաջ հռետոր, բանիբուն վարդապետ, եռամեծ, արեգակ պայծառ, մեծ րաբուն, տիեզերալոյս, երիցս երանեալ, բազմերախտ հայր, երկրորդ արփիաւորիչ Հայկազեան սեռի, պայծառամիտ, հանճարեղ եւ այլն:

Հրաչյա Աճառյանը, գնահատելով այդ աշխատանքը, գրել է. «Անհրաժեշտ է ունենալ մեսրոպյան հայերենի ամբողջական համաբարբառը, ուր լեզվի բոլոր օրինակները մանրամասն հավաքված ու դասավորված լինեն: Վիեննայի Մխիթարյանները կազմել են այդ աշխատությունը, բայց դա գտնվում է միայն իրենց մոտ ձեռագիր վիճակում, որովհետև այդպիսի ահագնածավալ աշխատություններ անհրապարակելի ենե:

Մեր կողմից, հրապարակված «Գիրք հարցմանց»-ի Համաբարբառի քառահատորը այդ բացը լրացնելու փորձերից մեկն է: Համաբարբառի հրատարակությունից հետո պարզ դարձավ, որ «Գիրք հարցմանց»-ի բառապաշարը չներառելու հետևանքով «Նոր բառգիրք Հայկազեան լեզուիե երկհատորյակից դուրս են մնացել գրեթե չորս հարյուր հինհայերենյան բառեր:

ԲԵՌՆԵԼ...

GRIGOR TATEVATSI. MEDICAL, GRAMMATICAL AND LEGAL QUESTIONS. SAYINGS, SUSSANA GRIGORYAN

«GENERIS PUBLISHING» հրատարակչությունը 2024 թվականին հրատարակել է Սուսաննա Գրիգորյանի «Grigor Tatevatsi. medical, grammatical and legal questions. Sayings» աշխատությունը՝ անգլերեն լեզվով:

Գրքում օրարալեզու ընթերցողին ներկայացվել են 14-15-րդ դարերում ապրած Տաթևացու բժշկագիտական, իրավաբանական և քերականական մի քանի հարցեր։

Ներկայացվել են նաև Տաթևացու բազմաթիվ ասույթներից մոտ երկու տասնյակը, որոնք հատկապես համամարդկային հնչեղություն ունեն։

ԲԵՌՆԵԼ...

ՊԱՏՄԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ (2002թ.)

Գիրքը համակողմանիորեն վեր է հանում Գրիգոր Տաթևացու քերականական հայացքները: Դրանց վերլուծությունները բերվում են միջնադարյան մյուս քերականների աշխատությունների համեմատությամբ:

Գրիգոր Տաթևացու հարուստ գրական ժառանգությունը թույլ է տվել նրա մասին խոսելու իբրև նշանավոր փիլիսոփայի, մանկավարժի, «գրչութեան արուեստի» տեսաբանի, տնտեսագետի. սրանց անվերապահորեն պետք է ավելացնել քերականը:

ԲԵՌՆԵԼ...

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑՈՒ
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Ռուսերեն, 2016թ.)

В работе всесторонне изучены и представлены грамматические взгляды великого армянского мыслителя ХIV-XV вв. Григора Татеваци в контексте развития средневековой армянской грамматической мысли.

Богатое научно-литературное наследие Татеваци позволяет говорить о нем не только как о выдающемся философе, педагоге, теоретике ''искусства письма'', экономисте, но и как о грамматике.

ԲԵՌՆԵԼ...

ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑՈՒ «ԳԻՐՔ ՀԱՐՑՄԱՆՑ»-Ի
ՆՈՐԱԿԱԶՄ ԲԱՌԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ (2014թ.)

Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ը արժևորվել է արդեն իսկ Տաթևացու մահից հետո՝ մի քանի դար ընդօրինակվելով Հայաստնի բոլոր հոգևոր կենտրոններում:

Աստվածաբանական, փիլիսոփայական, մանկավարժական, երաժշտական և այլ բնույթի հարցադրումները հեղինակը կատարել է՝ դիմելով բազմաթիվ գեղարվեստական հնարանքների ու միջոցների:

Միայն «Գիրք հարցմանց»-ում գտնում ենք գրաբարյան բառարաններում չվկայված ավելի քան երեք հարյուր նր բառ:

ԲԵՌՆԵԼ...

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՌԱԿՆԵՐ ԵՎ ԶՐՈՒՅՑՆԵՐ (2006թ.)

Մի երևույթն ավելի պարզով բացատրելու միջոցը այնքան վաղնջական է, որքան մարդկային միտքը: Սուրբ Գրքում էլ հաճախ Տերը դիմում է «առակաւոր խօսքին»՝ ավելի հասկանալի դարձնելու այս կամ այն քարոզը:

Գրիգոր Տաթևացու է «առակաւոր խօսքի» նմուշներն, անկասկած, համալրում են միջնադարյան առակագրության էջերը:

ԲԵՌՆԵԼ...

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐ
ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ
ՆԵՐԲՈՂՅԱՆ ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑՈՒՆ (2007թ.)

Գրիգոր Տաթևացու Ներբողեանը՝ փոքրիկ մի գործ, որ գրվել է ուսուցչի՝ Հովհան Որոտնեցու մահվան կապակցությամբ, անկասկած մի նոր երանգ է ավելացնում միջնադարյան գեզարվեստական գրականության ներկապնակում:

ԲԵՌՆԵԼ...

ԹԵՎԱՎՈՐ ԽՈՍՔԵՐ ԵՎ ԱՍՈՒՅԹՆԵՐ (2009թ.)

Գրիգոր Տաթևացու գրական ժառանգության մեջ մեծ թիվ են կազմում թևավոր խոսքերը և ասույթները: Տաթևացին հաճախ դիմել է սրանց՝ խոսքը գեղեցիկ, հեշտալուր և, որ ամենակարևորն է՝ ասվածը տպավորիչ և մտապահվող դարձնելու համար:

ԲԵՌՆԵԼ...

ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑՈՒ ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ (2015թ.)

Շուրջ յոթանասուն տարի առաջ` 1946 թվականին, հրատարակվել է չափազանց ուշագրավ մի աշխատություն՝ «Л.А. Оганесян, История медицины в Армении», часть вторая, Ер. 1946, որտեղ անդրադարձ կա նաև Գրիգոր Տաթևացու բժշկագիտական հայացքներին: Մի քանի էջում գիտական պատշաճ մակարդակով հեղինակը ներկայացնում է Գրիգոր Տաթևացու գրական ժառանգության մեջ տեղ գտած բժշկագիտական հայացքները, և միայն զարմանալ կարելի է, որ մինչև այժմ այդ թեմայով չի գրվել մասնագիտական մենագրություն:

Մեր կողմից Գրիգոր Տաթևացու միայն «Գիրք հարցմանց»--ից առանձնացված բժշկագիտական հարցադրումները և վերլուծությունները գերազանցում են մի քանի տասնյակ էջերը, այսինքն՝ Տաթևացու գրական ժառանգության մեջ տեղ գտած մնացած բժշկագիտական հարցադրումները ի մի բերելու, այլ միջնադարյան հեղինակների հետ համեմատելու դեպքում հաստատապես կարելի է խոսել Գրիգոր Տաթևացու համակարգված բժշկագիտական հայացքների մասին:

ԲԵՌՆԵԼ...

ՆՈՐԱՀԱՅՏ ԲԱՌԵՐ 14-15-ՐԴ ԴԱՐԵՐԻ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ (2009թ.)

Աշխատության մեջ ներկայացված են Գրիգոր Տաթևացու մատենագիտության նորահայտ բառերը: Ընդգրկված չլինելով «Նոր հայկազեան բառարանում»՝ սրանց մի մասը երբեմն վկայվում է գրաբարի բառապաշարը ներկայացնող որևէ այլ բառարանում: Սակայն քանի որ սրանք չեն նշում բառագործածության առաջին աղբյուրները, ուստի դրանք նույնպես բերվել են աշխատության մեջ (համապատասխան բառարանային հղումներով):

   

 

© 2020 - ՍՈՒՍԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

info@grigortatevatsi.am